News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը Դավութօղլուի՝ հայաստանյան այցի մասին իր հրապարակման մեջ գրել է, թե Դավութօղլուի առաջնային նպատակը Հայաստանի հետ սահմանի բացումը չէր։

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի պատվիրակության կազմում հայտնված Ստամբուլի հայկական «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է Դավութօղլուի՝ Հայաստանյան այցին։ Քոփթաշը գրել է, թե Դավութօղլուի երեւանյան այցը Կովկասում վերջին շրջանում աշխուժացած դիվանագիտական շարժի կարեւոր մի փուլ էր՝ որը կրում էր 2009 թվականին ստորագրված արձանագրություններից հետո 2 նախարարների հանդիպման յուրահատկությունը։

«Ակոս»-ի խմբագիրը նաեւ ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Դավութօղլուի հայաստանյան այցի առաջնային նպատակը Հայաստանի հետ սահմանի բացումը չէր, այլ Կովկասում համապարփակ խաղաղության հաստատման համար ճանապարհի բացման մի ատրիբուտ էր։

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Երեւանում բողոքի ակցիաների ներքո մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության նիստին։  Իսկ նիստի ավարտից հետո տեղի է ունեցել Դավութօղլու-Նալբանդյան հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ