News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի գլխադասային՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի  նիստը՝ օրակարգում ունենալով բյուջետային փաթեթում «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծին   ուղեկցող  օրինագծերի հարցը։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանի տարբեր մշտական հանձնաժողովների անդամներ,  որպես կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ՝ նախարարներ, փոխնախարարներ, ծառայությունների պետեր։

Հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, որը վարում էր նիստի աշխատանքը, ներկաներին հաղորդեց, որ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում եւ խումբ-խմբակցություններում այդ օրն ավարտին են հասել գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի նախնական քննարկումները։

Նիստում, որպես կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ, խնդրո առարկա օրինագծերում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների  վերաբերյալ համապատասխան հաղորդումներով ու հիմնավորումներով հանդես եկան գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը («Ավելացված արժեքի հարկի մասին»), ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գրիգոր Մարտիրոսյանը («Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքի եւ դրանից բխող մի շարք օրենքների նախագծերի փաթեթ, «Եկամտային հարկի մասին», ԼՂՀ բյուջետային համակարգի մասին», «Շահութահարկի մասին», «Առեւտրի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Հարկերի մասին», «Հարկային ծառայության մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին»՝ որպես օրենսդրական փաթեթ), արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը («Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «ԼՂՀ քրեական օրենսգիրք»՝ որպես օրենսդրական փաթեթ), աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը («Զբաղվածության մասին», «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Պետական կենսաթոշակների մասին»), հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը  («Պարտադիր սոցիալական վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին», «Շահութահարկի մասին», «Ակցիզային հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Հարկային ծառայության մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին»)։

 Ի պատասխան պատգամավորների հարցերի՝ կառավարության ներկայացուցիչները հանդես եկան լրացուցիչ պարզաբանումներով։

Ամփոփելով նիստի արդյունքները, գլխադասային հանձնաժողովի նախագահը հաղորդեց, որ բյուջետային փաթեթի քննարկումների արդյունքները՝ առաջարկությունների տեսքով, սահմանված ժամկետում կներկայացվեն կառավարության ուշադրությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ