News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է Հրանտ Աբովյանի հոդվածը, որը հրապարակվել է ամերիկահայ «Asbarez» թերթում։

Իսրայելում թուրք հրեաների ասոցիացիայի առաջնորդ Զալի դը Տոլեդոն հայտարարել է, որ «Թուրքիան պետք է հաշվի առնի իր շահերը եւ կարգավորի Իսրայելի հետ հարաբերությունները, այլապես իսրայելական լոբբին, ամենայն հավանականությամբ, չեզոքություն կպահպանի, երբ գա 2015 թվականը»։ Սա ապացուցում է, որ ոչինչ չի փոխվել։ Աշխարհն ուշադրություն չի դարձնում բարոյականությանը, եւ Հայոց ցեղասպանության իրականությունը որոշ երկրների համար ոչ այլ ինչ է, քան առեւտուր»։

Մենք անհամբեր սպասում ենք 2015 թվականին՝ սրտի թրթիռով եւ ակնկալիքով, որպեսզի նշենք ХХ դարի առաջին ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը։ Սպասումները շատ մեծ են։ Սպասվում է, որ հարյուրերորդ տարելիցը աննախադեպ կնշվի։   Վերջապես, տասը տասնամյակից հետո կլսի՞ աշխարհը, Թուրքիան տեղի կտա՞ ճնշումներին։ Վերջապես ձեռք կբերվի՞ արդարությունը, որն այսքան երկար ուշանում է։

 «Ես լավատես չեմ, այլ հույսի մեծ կողմնակից»,– ասել է ՀԱՀ-ի նախկին նախագահ եւ ազատության  մեծ մարտիկ Նելսոն Մանդելան: Մանդելայի նման` այս հոդվածի հեղինակը հոռետեսաբար է տրամադրված հարյուրամյակի բերած փոփոխությունների հարցում, եթե դրանք ընդհանրապես լինեն:  Այնուամենայնիվ,  հեղինակը նաեւ հուսով է, որ մեր առջեւ դրված խոչընդոտների կանխատեսումը եւ որոշ իրողություններին լավատեղյակ լինելը կօգնի մեզ դուրս գալ մեր ընդարմացումից եւ որոշակի գործող նոր մարտավարություն սահմանել` մեր տատերին եւ պապերին բաժին հասած եւ մեր ժողովրդին գրեթե ոչնչացրած սարսափներին հրաժեշտ տալու կապակցությամբ:

Արդյոք մենք շատ մեծ սպասելիքներ չունե՞նք հարյուրամյա տարելիցին հնարավոր ձեռքբերումների կապակցությամբ: Արդյունքներն ուղիղ համեմատական կլինեն մեր ջանքերի մեծությանը:  Ամենամեծ վտանգն այն է, որ չենք կարողանա բավականաչափ ազդեցություն ունենալ` լուրջ փոփոխությունների հասնելու համար: Մենք պետք է փոխենք մեր աշխարհայացքը այս հարյուրամյակի մոտեցման նկատմամբ.  այլեւս ոչ մի ճառ, ոչ մի երթ, ոչ մի պատարագ, ոչ մի ցույց: Մենք դրանք արդեն արել ենք: Մեզ պետք է, որպեսզի ՀՀ կառավարությունն իր վրա վերցնի նախաձեռնությունը, որպեսզի հայկական քաղաքական կուսակցությունները դադարեցնեն իրենց վեճերը եւ աշխուժացնեն իրենց անդամներին, որպեսզի փաստաբանները դիմեն ամբողջ աշխարհի գերագույն դատարանների, եւ որպեսզի ՄԱԿ-ը գործողությունների դիմի: Հիշատակի արարողությունների ժամանակը վաղուց է անցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ