News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 15-ին Երեւանի կենդանաբանական այգում 10-15 տարեկան դպրոցականները Զարդարանքի տոն-մրցույթին թափոններից տոնածառներ ու զարդարանքներ պատրաստեցին և պարգևատրվեցին մրցանակներով, իսկ այցելուները «Ապրող ծառ» նախագծի շրջանակում հնարավորություն ստացան այգուց բնական տոնածառ վարձակալել կամ գնել:

«Միջոցառումն առաջին հերթին բնապահպանական գիտակցությունը բարձրացնելու համար է, որովհետև դրա կարիքը շատ ունենք Հայաստանում: Բնապահպանության մասին չպիտի միայն խոսել ու սովորել, այլև կիրառել առօրյա կյանքում: Երեխան պետք է գիտակցի, որ դա իր առօրյայի մի մասը պետք է դառնա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Ըստ Ռուբեն Խաչատրյանի, հանցագործություն է նոր տարվա 15 օրվա համար կտրել ծառ ու զարդարել: Դրա փոխարեն իրենք առաջարկում են «ապրող ծառեր», որոնք մարդիկ կարող են վարձակալել կամ գնել կենդանաբանական այգուց:

Միջոցառումից հետո երեխաներն իրենց պատրաստած ամանորյա տոնածառներով զարդարեցին կենդանաբանական այգին, այնուհետև հետևեցին կենդանիների ձմեռային ցուցադրական կերակրմանը։

Տպել
Ամենաշատ