News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն օգտվում է իր մենաշնորհային վիճակից, դեկտեմբերի 16-ին լրագրողներին ասել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով պտուղ-բանջարեղենի պահածոներ արտադրող «Ալիշան» ընկերության եւ «ՀայՌուսգազարդ»-ի միջեւ ծագած վեճը:

 «Օգտվելով գազի միակ մատակարարի իր դերից՝ ընկերությունն իր պայմաններն է թելադրում: Արդյունքում տուժում են արտադրողները, ընդ որում՝ ոչ միայն «Ալիշանը», այլեւ շատ ուրիշներ», - հայտարարել է Մակարյանը:

ՀՀ Հանրային խորհրդի սպառողների իրավունքների հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը նշել է, որ Հայաստանում գազը թանկացել է ոչ միայն ռուսական «Գազպրոմ»-ի կողմից  սակագնի բարձրացման, այլեւ երկրի ներսում գնային բարձր սահմանի պատճառով: «Եվ  այստեղ մեծ է Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի մեղքը: Բնակչության շահերը պաշտպանելու փոխարեն Հանձնաժողովը գրեթե անփոփոխ հաստատում է «ՀայՌուսգազարդ»-ի սակագները»:

Նկատենք, որ  «Ալիշան» ընկերությունը դժգոհ է «ՀայՌուսգազարդ»-ի քաղաքականությունից, որն ընկերությունների նկատմամբ կիրառում է  գազի ճնշման եւ ջերմաստիճանի բարձրացված գործակիցներ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ