News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ոչ մի դրական տեղաշարժ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նույնիսկ միտում չկա: «Ժամանակին ես զրուցել եմ Թուրքիայի առաջին դեմքերի հետ: Այդ զրույցները ինձ բերեցին այն մտքին, որ քանի դեռ Անկարայում իշխում են Օսմանյան Թուրքիայի քաղաքականությունը շարունակող գործիչները, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման շանսեր չկան»,-ասել է Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ չնայած Թուրքիայի ղեկավարության հայտարարությանը, որ իրենք պետք է ունենան զրո խնդիրներ հարեւանների հետ, գործնականում խոսքը թուրքական դիվանագիտության հերթական հնարքի մասին է: «Միաժամանակ, թուրքական հասարակության որոշ շերտերում Հայոց ցեղասպանության հարցը փակված չի համարվում, սակայն դա բավարար չէ, որպեսզի զանգվածաբար փոխվի թուրքերի գիտակցությունը»,-նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ