News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական արձանագրությունների գոյությունն արդեն հայկական դիվանագիտության ձախողումն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԱԿ  խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: 

Ըստ նրա` հայ-թուրքական արձանագրություններն ապահովել են այն, ինչ անհրաժեշտ է Թուրքիային.  այսինքն` համաձայնելով պատմությունն ուսումնասիրելու հանձնաժողով ստեղծել, հայկական կողմը, ըստ էության, կասկածի տակ է դրել Ցեղասպանության փաստը: «Դա հենց այն էր, ինչ պետք էր Թուրքիային, որը կարողացել է դանդաղեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»:

Ըստ ընդդիմադրի` ինչ-որ չափով «շախմատային դիվանագիտության» հետեւանքով  շահել է նաեւ ԱՄՆ-ն` լուծելով տարածքային խնդիրը. Կոնգրեսում եւ Սպիտակ տանը գրեթե վերացնել հայկական լոբբին:  «Կողմերից միակը, ով ոչինչ չի շահել, Հայաստանն է: Չնայած մեր երկրում մեկ մարդ, այնուամենայնիվ, օգուտ ստացավ` Սերժ Սարգսյանը, որը օգտագործելով այդ նախաձեռնությունը, ստացավ միջազգային հանրության աջակցությունը  իր պաշտոնավարումը երկարացնելու համար», - եզրակացրել է Լեւոն Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ