News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական արձանագրությունները 2010թ. ապրիլից հետո պարզապես սառեցվել են, եւ դրա նախաձեռնողը թուրքական կողմն էր՝ ի դեմս Թուրքիայի  խորհրդարանի, NEWS.am-ի թղթակցին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Ըստ նրա՝ արձանագրությունները սառեցվել են հենց թուրքական կողմի քաղաքականության արդյունքում:

 «Հայ-թուրքական հարաբերությունները մեռյալ կետից չեն շարժվել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ցանկության բացակայության պատճառով: Դա մեր նախաձեռնությունն էր, ու Հայաստանը հավատարիմ մնաց իր նախաձեռնությանը»:

Զաքարյանը նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ոչ մի նոր բան չի կարող լինել, բացի արդեն քննարկված արձանագրություններից, որոնք ընդունելի ձեւաչափ են: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող կապ ունենալ ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, որտեղ Թուրքիան անելիք չունի», - ընդգծել է Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել էին 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի կողմից: Սակայն երկու երկրների խորհրդարաններում արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվել էր նախապայմաններ առաջ քաշած Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ