News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան մշտապես փորձելու է  խառնվել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին եւ նախապայմաններ առաջ քաշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Մենք պետք է գիտակցենք, որ Թուրքիան չի հանգստանա, մինչեւ չկատարվեն իր կողմից առաջ քաշված նախապայմանները: Բավարարել Թուրքիայի նախապայմանները, նշանակում է պարզապես ոչնչացնել Հայաստանի պետականությունը: Մյուս կողմից, մենք որպես պետություն, երկրի նախագահն ու քաղաքական մեծամասնությունը պետք է դա գիտակցեն եւ օր առաջ հետ կանչեն հայկական կողմի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:

Դա արդեն քաղաքական քայլ է արտաքին քաղաքականությունում: Երբ մարտավարությունը շփոթում են ռազմավարության հետ, մենք ապտակ ենք ստանում: Մարտավարական քայլը, որը ժամանակին Հայաստանի նախագահը հիմնավորեց որպես արձանագրությունների առկախում,  որոնք մնացել են օրակարգում, հիմա չեն կարող ռազմավարություն լինել»,-նշել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունները 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն: Սակայն Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման, նախապայմաններ առաջ քաշելու հետեւանքով արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցվել է:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ