News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։

Թուրքական Zaman-ը գրել է, թե ՄԻԵԴ-ը բավարարել է Դողու Փերինչեքի հայցը՝ հիմնավորելով այն խոսքի ազատության սկզբունքով։ Թուրքական կողմը հույս է հայտնել, որ այս որոշումը նախադեպ կդառնա եւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնել ցանկացող երկրներին հետ կպահի այդ քայլից։

Նշենք, որ 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար  դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։

Դողու Փերինչեքը հայտնի է խիստ հակահայ գործունեությամբ։  Նրա կողմից ստեղծված «Թալեաթ փաշա» կազմակերպությունը Եվրոպայում պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ