News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավային Ամերիկայի հայկական համայնքի գործիչներն ու փորձագետները արձագանքել են Երեւանում արված Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, որն ասել է, որ «1915-ին հայերի արտաքսումն անմարդկային էր»: Այս մասին հաղորդում է Prensa Armenia արգենտինական տեղեկատվական գործակալությունը:

Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ  ու Հայկական ազգային կոմիտեի անդամ Մարիո Նալպատյանն ասել է, որ «Դավութօղլուի հայտարարություններն անէական են ու ոչինչ չեն ավելացնում» եւ որ «դրանք արվել են, որպեսզի դուր գան արեւմտյան ԱԳՆ-ներին»: Նա ընդգծել է, որ դա գրեթե ծաղրանք է՝ խոսել «արտաքսման» մասին, քանի որ թուրքական կառավարությունը հենց այդպես է կոչել օրենքը, որը դարձել էր 1915-ին հայ ժողովրդի համակարգային ոչնչացման ծրագիրը:

Փաստաբան Դիեգո Դոլաբջյանը ընդգծել է. ««Անմարդկային արտաքսում» կոչել այն, ինչն իրականում մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնելու համակարգային փորձ էր , ավանդական դարձած թուրքական ժխտողական քաղաքականության կատարելագործված տարբերակն է»: Իսկ «Clarin» պարբերականի լրագրող ու խմբագիր Մարսելո Կանտելմին հայտարարել է, որ դա դիսկուրդի փոփոխություն չէ, այլ՝ վերաբերմունքի: «Կան բազմաթիվ անփոփոխ բաներ, որոնք փոխվում են ու թուրքական ժխտողականությունըինչ-որ պահի կարող է դրանցից մեկը դառնալ»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ