News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի բողոքը՝ հարազատների հետ տեսակցության արգելքն վերացնելու խնդրով այսօր մեկուսարանից կուղարկվի քննիչին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

Նա նշեց, որ երեկ տեսակցել է Շանթ Հարությունյանին, վերջինիս դիմում է գրել քննիչին՝ խնդրելով վերացնել հարազատների հետ տեսակցության արգելքը, ինչպես նաեւ նշել է, որ 42 օր է՝ որդուն չի տեսել, անհանգիստ է:

Ի դեպ, Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, նախնական տվյալներով, կարող է այսօր պատրաստ լինի, բայց թե երբ այն կներկայացնեն պաշտպանական կողմին հայտնի չէ: Քննչական վարչությունը եզրակացությունը ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, այն պետք է ներկայացնի պաշտպանական կողմին:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարան դիմելուն, Ինեսա Պետրոսյանը նշեց, որ դեռ Վերաքննիչ դատարանի որոշումը չեն ստացել, ստանալուն պես կդիմեն Վճռաբեկ:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ից հետո «Յոթի գործով» անցնող  Շանթ Հարությունյանը, որը  մեղադրվում էր ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»), 2009թ. մայիսի 13-ին ազատ արձակվեց փորձագետների եզրակացության հիման վրա՝ առ այն, որ Շանթ Հարությունյանը «հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ է եղել»։ Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին, «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նրա դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է, այդ պատճառով էլ նա տեղափոխվել է  «Երեւան Կենտրոն» ՔԿՀ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ