News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի բոլոր քաղաքացիները պարտավոր չեն ձեռք բերել նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր, մինչեւ ժամկետի ավարտը անձնագրերը ուժի մեջ են։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։

Իսկ այն բոլոր քաղաքացիները, որոնց անձնագրի ժամկետը լրանում է 2014թ հունվարի 1-ից հետո, նրանց կտրվի կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ, այսինքն՝ 2014թ հունվարի 1-ից հետո քաղաքացիներին տրվելու է նոր անձնագիր։ Միայն երեխաներին կարող է տրվել նախկին նմուշի անձնագիր, քանի որ դրանք տրվում են երեք տարի ժամկետով։ Աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամներին եւ 16 տարին լրացած անձանց առաջին անգամ նույնականացաման քարտերը տրամադրվելու են անվճար։

Նույնականացման քարտի պետական տուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետտուրքը՝ 25 հազար դրամ։ Ոստիկանությունը այն պարտավոր է տրամադրել 15 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ավելի կարճ ժամկետում ստանալու համար լրացուցիչ գումար պետք է վճարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ