News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 18-ի նիստում քննարկվել է «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն, կառավարությունն առաջարկում է ԼՂՀ 2014թ. պետական բյուջեն  հաստատել. եկամուտների գծով՝ 77 մլրդ 138 մլն դրամ, ծախսերի գծով` 80 մլն 690.2 մլն դրամ, իսկ պակասուրդը՝ 3 մլրդ 552.2 մլն դրամ: Այն ներկայացրել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը։

Նրա հաղորդմամբ՝ այդ քննարկումների ընթացքում Ազգային ժողովում ձեւավորված եւ գրավոր ներկայացված 42 առաջարկությունները հանգամանալի քննության են առնվել կառավարությունում, դրանց մի որոշակի մասը դրական արձագանք է ստացել, իսկ մյուս առաջարկությունները  հիմնականում խորհրդատվական բնույթ են կրում, եւ կառավարությունն իր գործունեության ընթացքում հաշվի կառնի դրանք։

Նախարարի հաղորդմամբ՝ բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը ելակետային հիմք է ընդունել հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի  եւ կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագրի դրույթները, ինչպես նաեւ հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված տնտեսական զարգացումների միտումները։

Գալիք տարում, ասաց նա, կառավարության  սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է  լինելու տնտեսական զարգացմանը եւ աճի կայուն տեմպերի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, հասարակության բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ եւ արժանապատիվ պայմանների ստեղծմանը, պետականաշինությունը  եւ երկրի պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը։ 

Քննարկման ժամանակ ներկայացվել են նաեւ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԱԺ գլխադասային՝  ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արպատ Ավանեսյան) ու պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Ժաննա Գալստյան) դրական եզրակացությունները:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել պետական բյուջեի նախագծի կազմում ԱԺ ներկայացված ծրագրերին, որոնք թվով ութն են. ԼՂՀ 2014թ. գիտական, գիտատեխնիկական պետական եւ նպատակային ծրագիր, ԼՂՀ 2014թ. առողջապահական պետական եւ նպատակային ծրագիր,  հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2014թ. տարեկան ծրագիր, բնակչության զբաղվածության  կարգավորման 2014թ. պետական ծրագիր, փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2014թ. ծրագիր, ԼՂՀ 2014թ. ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման պետական ծրագիր, ԼՂՀ-ում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2014թ.  ծրագիր, 2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ