News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-ամյակի մոտենալուն զուգահեռ Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի քայլերը գնալով ավելի դեկորատիվ բնույթ են կրելու, քանի իրական  են լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում

Ըստ նրա` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, համենայն դեպս, խոսել է որոշ անակնկալների մասին, ինչ-որ պահեր եղել են նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, սակայն հիմնականում, իհարկե, միջազգային հարաբերություններում բոլոր գծերը վարում է Դավութօղլուն` փորձելով ինչ-որ առումով «փափկեցնել» ԵՄ-ին, հանգստացնել վերջինիս ու ցույց տալ, որ գործընթացը չի դադարել, որ Անկարան աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ու Հայաստանի շրջափակման խնդիրը լուծելու ուղղությամբ: «Սակայն առայժմ տեսնում ենք միայն բառեր, իսկապես լավ բառեր, խոստումնալից խոսքեր, սակայն ոչ ավելին ու ոչ մի էական քայլ: Գործնական ում Թուրքիան շարժվում է մեկ ուղղությամբ` պաշտպանելով ադրբեջանական դիրքորոշումը ու հիմնվելով խնդիրները հասկանալու ադրբեջանական ընկալման վրա եւ ոչ մի կերպ չփորձելով հասկանալ հակամարտության էությունը, դրա հետեւանքները, ոչ էլ այն ժողովուրդների իրավունքները, որոնք չեն ցանկանում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո: Այնպես որ, ընդհանուր առմամբ, ես այստեղ առանձնապես քայլեր չեմ տեսնում:

Թուրքիայի կողմից հնարավոր են ինչ-որ սահմանափակ միջոցներ, որոնք կարող են արտոնել ԱՄՆ-ն, Եվրամիությունը: Օրինակ` ավիահաղորդակցության ընդլայնումը, հնարավոր է ինչ-ինչ տեսակի տրանսպորտային միջոցներ երկրի տարածք թողնելը: Սակայն մեղք կլինի թաքցնելը, որ երբ նրանց էլեկտրաէներգիա է հարկավոր, նրանք այն ձեռք են բերում` չնայած շրջափակման մասին բոլոր հայտարարություններին»,-ասել է քաղաքագետը: Այսպիսով, փորձագետը կարծում է, որ Թուրքիան առայժմ լուրջ հույսեր չի տվել, որ կվերացնի Հայաստանի շրջափակումը ու իրապես կվերսկսի ցյուրիխյան գործընթացը: «Դրան, իհարկե, խոչընդոտում է նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը, իսկ այս հարցը եւս շարունակում է առկախ վիճակում մնալ»,-եզրափակել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցվել է Անկարայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, քանի որ վերջինս ղարաբաղյան հարցի շուրջ նախապայմաններ է առաջադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ