News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վթարի ենթարկված դերասանուհի Անի Երանյանի մոտ որեւէ լուրջ առողջական խնդիր չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Նաիրի» բժշկական կենտրոնից:

Հիվանդանոցից հայտնեցին, որ դերասանուհին դիմել է ամբուլատոր օգնության համար, նրան համակարգչային տոմոգրաֆիա է արվել, նյարդաբանի կոնսուլտացիա, առաջրկվել է հոսպիտալիզացիա, ինչից նա հրաժարվել է եւ ստորագրել ու հեռացել է հիվանդանոցից: «Նաիրի» բ/կ-ից նաեւ հայտնեցին, որ նրա մոտ որեւէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել:

Անիի մտերիմներից էլ NEWS.am-ին հայտնի դարձավ, որ դերասանուհու մոտ թեթեւ ցնցում կա, նա այսօրվա նկարահանումները հետաձգել է:

Ոստիկանությունից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ Mercedes-ի վարորդի ինքնությունը դեռ չի պարզվել, դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ Երեւանում, դեկտեմբերի 21-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում ավտովթարի մասնակից է դարձել դերասանուհի Անի Երանյանը, հաղորդել է Shamshyan.com-ը:

Բախվել են 22-ամյա Անի Երանյանի վարած Hyundai մակնիշի 47 QV 777 համարանիշի եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վարորդները հայտնել են, որ առողջական գանգատներ չունեն, սակայն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Անի Երանյանը դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ