News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում վերջին շրջանում ծայր առած Էրդողան-Գյուլեն հակամարտությունը ստիպել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մտածել կուսակցության ներքին կանոնադրությունը փոխելու ուղղությամբ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող կուսակցության վերնախավում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է փոխել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կանոնադրության այն կետը, ըստ որի, 3 անգամ անընդմեջ պատգամավոր ընտրված կուսակցության անդամը չի կարող 4-րդ անգամ առաջադրվել։

Մինչ այս Էրդողանը դեմ էր այս կետի փոփոխությանը՝ նպատակ ունենալով 2014-ին արդեն նախագահի թեկնածու առաջադրվել։ Էրդողանի այս կարծիքը չէր փոխվել նույնիսկ այն ժամանակ, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը հայտնել էր, թե ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է կրկին առաջադրվել նախագահի թեկնածու։

Նշվում է, որ սակայն Էրդողան-Գյուլեն հակամարտությունը եւ դեկտեմբերի 17-իս սկսած «մեծ կաշառք» գործողությունները, որոնք ուղղված են «առանց Էրդողան Թուրքիա» նպատակին հասնելու համար, ստիպել են Էրդողանի վերանայել իր կարծիքը եւ մտածել կուսակցության կանոնադրությունում փոփոխություն իրականացնելու շուրջ։

Ըստ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կանոնադրության՝ Էրդողանի հետ միասին իշխող կուսակցության մոտ 70 հայտնի անուն հաջորդ խորհրդարանական ընտրություններին չեն կարող մասնակցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ