News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» (ՀՅԴ) եւ  «Ժողովրդավարություն» (ԱԺԿ) պատգամավորական խմբերի անդամների հետ եւ քննարկել 2014թ. պետբյուջեի ընդունման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» պատգամավորական խմբերի ակտիվ մասնակցությունը եւ նրանց կողմից արված առաջարկները բյուջեի քննարկումների ընթացքում` նշելով, որ գործադիր եւ օրենսդիր իշխանական թեւերի մասնակցությունը պետական այս  գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունմանը նշանակալի դերակատարություն ունի հավասարակշռված եւ իրատեսական մոտեցումների մշակման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ