News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի փորձագետները շահագործման ծախսերի հիման վրա նշել են 2013-ի ամենապրակտիկ ավտոմեքենաները:

Նրանց զեկույցի համաձայն` պրակտիկության առումով առաջատար դիրքեր են զբաղեցրել ճապոնական ավտոմեքենաները, որոնց հետեւում են եվրոպական մակնիշները: Ամերիկյան մոդելները հայտնվել են ցանկի վերջին հորիզոնականներում:

Ընդհանուր առմամբ, ստուգման է ենթարկվել 200 մեքենա, որոնք արդիական եմ ԱՄՆ շուկայում: Ինչպես եւ նախորդ տարի, էկոնոմության ու հուսալիության բացարձակ առաջատար է դարձել Toyota Prius-ը:

Պակաս հուսալի չեն նաեւ Nissan Versa եւ Honda Fit:

Ինչ վերաբերում է կոպակտ-քար կարգին, ապա այստեղ եւս առաջատարն է Prius-ը, վերջին հորիզոնականում է Volkswagen Beetle-ը:

Ներկայացուցչական կարգի սեդանների թվում առաջին հորիզոնականում է Lexus ES300h-ը: Ամենավատ լիմուզին է ճանաչվել BMW 750Li-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ