News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն Ամանորը նշում է ընտանիքի հետ: Այս մասին նա նշել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Ըստ ավանդույթի, Ծննդյան տոները կնշեմ ընտանիքիս հետ: Ինչպես ամեն տարի, տոնական երեկոն կսկսվի խոհական մթնոլորտում նվերների փոխանակումով եւ ճրագալույցով, որի ընթացքում մատուցվում է այդ օրվա պարտադիր ավանդական հրուշակեղենը, հետո արդեն կհնչեն դաշնամուրի նվագակցությամբ կատարվող Ծննդյան տոնին նվիրված երգերը»,-նշել է նա:

Ֆրանսիայի դեսպանը Ամանորի նախաշեմին երեք մաղթանք է հղել հայ ժողովրդին:

«Նախ, Հայաստանին մաղթում եմ զարգացման մեծամեծ հաջողություններ:  Եվրոպան նրա կողքին կլինի եւ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիային:

Հայ ժողովրդին ցանկանում եմ գործադրած ջանքերի արժանի հատուցում եւ որ գալիք տարին ավելի լավը լինի նախորդից:

Վերջում, ի նպաստ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի՝ Հայաստան կատարելիք պետական այցի, թո՛ղ, որ 2014-ին ամրապնդվի մեր երկրների   բարեկամությունը եւ խորանա համագործակցությունը բոլոր ոլորտներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ