News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չի կարող խոչընդոտել Հայաստանին առեւտուր կատարել Լեռնային Ղարաբաղի հետ այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում, եւ ոչ ոք չի կարող սահամանափակել Հայաստանի հնարավորություններն այդ հարցում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահի հայտարարությանը Մաքսային միության սահմանների հարցը պարզաբանելու վերաբերյալ՝ կապված ղարբաղյան խնդրի հետ:Նրա խոսքով՝ Ղազախստանը Ադրբեջանում խոշոր միջոցներ է ներդրել:

«Ամեն դեպքում նրանք նավթային գործընկերներ են, ուստի Ղազախստանը հետաքրքրված է, որպեսզի Ադրբեջանի հետ պահպանվեն նորմալ հարաբերություններ: Հետեւաբար, Նազարբաեւը հասկացրել է, որ հաշվի է առնում Ադրբեջանի դիրքորոշումը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցի քննարկման ժամանակ»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Նազարբաեւի չի խոչընդոտի Հայաստանի անդամակցությանը ՄՄ: Քաղաքագետի համոզմամբ՝ Ղազախստանի նախագահի խնդիրն է վերացնել Ադրբեջանի մտահոգությունն այն առթիվ, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվի մաքսային գոտու սահմաններում: «Ըստ էության սկզբնապես ոչ ոք նման բան չի առաջարկել:Ուստի այս հայտարարությունը ոչինչ չի որոշում եւ ոչինչ չի փոխում: Ուստի մեծ հաշվով մենք արհեստականորեն զուր տեղն իրարանցում ենք ստեղծել»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը:

Նազարբաեւը, ընդգծել է փորձագետը, հայտարարություններ է անում, որոնք քաղաքական բնույթ են կրում, որպեսզի դուր գա Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդներին, սակայն այս հայտարարությունները էական հետեւանքներ չեն ունենա, եւ ոչ ոք չի խոչընդոտի Հայաստանին մուտք գործել Մաքսային միություն:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ  Ղազախստանի նախագայ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Ղազախստանւ պատրաստ է  ստորագրել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին «Ճանապարհաին քարտեզը», սակայն հատուկ կարծիքով, քանի որ պահանջում է պարզաբանել Մաքսային միության սահմանների հարցը՝ կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ