News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 14.00-ին, նիստ է հրավիրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Ի դեպ, չի բացառվում, որ այսօր հայտարարվի, թե տրանսպորտը ինչքանով կթանկանա:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովի դեկտեմբերի վերջին կայանալիք նիստը հետաձգվել է, այն կկայանա հունվարին: Հենրիկ Նավասարդյանն ասել էր, որ նիստի օրը դեռ հայտնի չէ, ուղեւորահոսքերի ուսումնասիրություններ են ընթանում, երբ դրանք կավարտվեն, այդ ժամանակ էլ նիստ կհրավիրի:

Նշենք, որ տնտեսվարողները տարբեր հաշվարկներ էին ներկայացրել՝ ուղեվարձը 150-250 դրամ դարձնելու մասին, շեշտել էին, որ անհնար է այս գումարով աշխատել: Իսկ  հ/կ-ների ներկայացուցիչները հաշվարկներ են արել, ըստ որի՝ հնարավոր է նույնիսկ 80 դրամ ուղեվարձով շահույթ ստանալ: Այժմ հանձնաժողովը ուսումնասիրություններ, քննարկումներ կանի եւ կգան ընդհանուր հայտարարի, թե ինչքան պետք է թանկանա ուղեվարձը: Բայց տնտեսվարողները պնդում են, որ ուղեվարձը թանկանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ