News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունվարի մեկից տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նշել է հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Նրա խոսքով ՝մինչեւ Երեւանում տրանսպորտի ուղեւորահոսքի հաշվարկը չավարտվի, սակագնի հարցը չի քննարկվի:

Նիկոյանը նշել է, որ Երեւանում ուսեւորահոսքի հաշվարկը քաղաքապետարանի պատվերով կատարում է «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը, որի ավարտից հետո հստակ պատկեր կունենան, թե օրվա որ ժամին որ երթուղին քանի ուղեւորի է սպասարկում:

Բացի այդ, Նիկոյանի ներկայացմամբ, իրենք նաեւ հարցումներ են պատվիրել քաղաքացիների շրջանում, պարզելու համար տրանսպորտի սպասարկման որակը, վարորդների վարքն ու արտաքին տեսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ