News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին մասնակցել է Պաշտպանության բանակի միավորումների եւ զորամասերի հրամանատարներին եւ 4-րդ պաշտպանական շրջանի անձնակազմին արժեքավոր նվերների հանձնման հանդիսավոր միջոցառմանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի բանակը հանդիսանում է համայն հայության հպարտությունը, քանի որ նա պաշտպանում է ոչ միայն Արցախի սահմանները, այլեւ ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագան:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը, սպառազինության արդիականացումն այսուհետ էլ լինելու է մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը: 

Բակո Սահակյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել անփորձանք ծառայություն, ուժ ու կորով, առողջություն եւ ամենայն բարիք:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ