News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի վերջին հերթական լիագումար նիստը։ Նիստը  վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ներկա էին կառավարության անդամները` վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։

Համաձայն կանոնակարգային պահանջի՝ հաստատվեցին, նախ, նստաշրջանի օրակարգում առաջարկված փոփոխությունը, ապա լիագումար նիստի օրակարգը։ Նշելով, որ օրակարգի առանցքում «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը եւ բյուջետային փաթեթի մյուս օրինագծերն են, ԱԺ նախագահը հաղորդեց, որ նախորդ նիստում բյուջետային փաթեթի քննարկումներն ընդմիջվելուց հետո սահմանված ժամկետում կառավարություն են ուղարկվել լրացուցիչ առաջարկություններ, որոնց առնչությամբ, նույնպես սահմանված ժամկետում, ստացվել են գործադիր իշխանության պատասխանները։

 Կառավարության լիազորմամբ ներկայացնելով գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերջնական տարբերակը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը հաղորդեց, որ քննարկումների երկրորդ փուլի արդյունքում խորհրդարանից ստացվել է 14 առաջարկություն, որոնցից 10-ը՝ «Հայրենիք» խմբակցության, 4-ը՝ առանձին պատգամավորների  կողմից, որոնք քննարկվել են կառավարությունում։ Նախարարի հաղորդմամբ, փաստորեն, բյուջեում փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, բացի մեկ հարցից. ՀՀ-ից նախատեսված միջպետական վարկն ավելացել է 52 մլն 131.7 հազար դրամով, որը  կառավարությունն առաջարկում է մտցնել պետբյուջեի մեջ՝ այդ չափով կրճատելով նախասահմանված պակասուրդը։

Այնուհետեւ տեղի ունեցավ  «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը։ Արդյունքում՝ խորհրդարանն  ընդունեց օրենքը՝ ձայների 31 կողմ եւ 2 դեմ հարաբերակցությամբ։

Փակ գաղտնի քվեարկությամբ Արշավիր Սուրենի Ղարամյանը, ձայների 31 կողմ եւ  1 դեմ  հարաբերակցությամբ, նշանակվեց ԼՂՀ գլխավոր դատախազ, Արթուր Արմենի Մոսիյանը,  ձայների 29 կողմ,  2 դեմ (եւ 1 անվավեր քվեաթերթիկ)  հարաբերակցությամբ, ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ