News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանը դրական որոշում կկայացնի՝ կապված Մալիում գործողությանը մասնակցելու հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան՝ Թբիլիսիում ՊՆ տարեկան զեկույցը ներկայացնելով:

«Արդեն գործնական քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Կդիտարկենք մալիական գործողության վերաբերյալ Եվրամիության պահանջը: Ամենայն հավանականությամբ, դրական որոշում կկայացնենք ու կմասնակցենք գործողությանը»,-ընդգծել է Ալասանիան:

Նախարարի խոսքով՝ արդեն հիմա Վրաստանն ընդունելու է ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ եվրոպական գործողությունները, ինչի շնորհիվ վրացի զինվորականները մեծ մարտական փորձ կձեռքբերեն, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ