News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած մի խումբ մարդկանց պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ամենօրյա քրտնաջան աշխատանքը՝ ուղղված երկրի զորացմանն ու բարգավաճմանը, անկախ պետականության ամրապնդմանը, հայրենասիրության յուրօրինակ դրսեւորում է եւ արժանի է բարձր գնահատանքի:

Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ դա նոր խթան կհանդիսանա ավելի մեծ նվիրվածությամբ աշխատելու եւ նոր հաջողությունների հասնելու գործում՝ հավելելով, որ ցանկացած ոլորտում արձանագրած ձեռքբերումները ողջ ժողովրդի հաղթանակն է եւ մեծապես նպաստում է համընդհանուր գործի առաջընթացին:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ