News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի  ներկայիս կառավարության օրոք Հայաստանի հետ հարաբերությունները միայն կբարելավվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Միջազգային կազմակերպությունների ուսումնասիրման բաժնի  տնօրեն  Սեյեդ Ալի Թաբաթաբայ Փանահը:  

Ըստ նրա` Իրանը եւ Հայաստանը լավ հարաբերություններ ունեն անվտանգության բնագավառում, քաղաքական եւ տնտեսական կապեր են պահպանում, հայ եւ պարսիկ ժողովուրդներն  ունեն պատմական եւ մշակութային ընդհանուր ժառանգություն: «Կարծում եմ, որ հայ-իրանական հարաբերությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում հետագայում էլ կզարգանան` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով», - նշել է Սեյեդ Ալի Թաբաթաբայ Փանահը:

Խոսելով երկու երկրների տնտեսական համագործակցության մասին` նա ընդգծել է, որ Իրանը կարող է Հայաստանին էներգակիրներ մատակարարել` գազ եւ նավթ: «Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարող է տարանցիկ կետ լինել` այլ երկրներ իրանական էներգետիկական  պաշարներ մատակարարելու համար: Բացի այդ, մենք կարող ենք խորացնել առեւտրային հարաբերությունները, արտահանումը եւ ներմուծումը: Իրանն իր արտադրանքը կարող է Հայաստան ուղարկել, միեւնույն ժամանակ մենք կարող ենք հայկական ապրանքներն Իրան ներմուծել», -  հայտարարել է Սեյեդ Ալի Թաբաթաբայ Փանահը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում Իրանը կարող է Հայաստանին օգնել նաեւ տեխնոլոգիական ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ