News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Google ընկերությունն ու գերմանական Audi կոնցեռնը կարող են հայտարարել համագործակցության մասին: Ընկերությունները նախատեսում են զբաղվել մեքենաների սրահների համար տեղեկատվական եւ զվարճալի համակարգերի մշակմամբ՝ Android պլատֆորմի հիմքի վրա, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է Gazeta.ru-ն:

Աղբյուրների փոխանցմամբ՝ հետագա համագործակցության մասին հայտարարությունը կարող է արվել Լաս Վեգասում Consumer Electronics Show ցուցահանդեսի ժամանակ:

Ավելի վաղ Apple ընկերությունը, որը Google-ի հիմնական մրցակիցն է, հայտարարել էր մի շարք ավտոարտադրող ընկերությունների հետ, ներառյալ BMW-ն, Daimler (Mercedes-Benz)-ը, General Motors-ը եւ Honda-ն, մեքենայի սարքերի վահանակի վրա iOS բազայի վրա սարքերի ինտերգրման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ