News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ձիերն այն քիչ կենդանիներից են, որ կարողանում են անկեղծ ընկերություն անել: Prostozoo-ն պատմել է մի քանի հետաքրքիր փաստեր 2014թ. խորհրդանիշ կենդանու մասին:

Ձիուն առաջին անգամ ընտելացրել են Արեւելքում, Ք.Ա. 5-րդ հազարամյակում, մինչ այդ նրանց որսում էին մորթու եւ մսի համար: Ձին սրբազան կենդանի է 23 ժողովուրդների համար: Նրա նկատմամբ առանձնակի վերաբերմունք կա Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:  Օրինակ, մասսաիների ցեղախմբերում համարում են, որ ձիու կողմից սպանված մարդը դրախտ է գնում, իսկ Մորդովիայում կինը իրավունք ուներ ձի նստել միայն երկու շրջազգեստ հագած, որպեսզի սրբազան կենդանուն չպղծեր իր մարմնի հպումով:

Ձիու ամենաերկար անվանումը պերուական միցրան հնդկացիների մոտ է. «օկվիլա ուպարա կլամարու կոալու նակլա նատա», ինչը բառացի նշանակում է «Ծովից եկած սպիտակ մարդու ճաղատ գուանակո», իսկ ամենակարճը մոնղոլների մոտ է՝ «ուկ»:

Ձիերի մոտ զարգացած են բոլոր հինգ զգայարանները՝ տեսողության, լսողության, հոտառության, համի եւ շոշափելիքի: Ձիերի աչքերն ավելի մեծ են, քան կենդանիների մեծ մասի մոտ, դրանք կարող են շրջվել իրարից անկախ: Ձիու տեսադաշտը գրեթե ամբողջական շրջան է, նա կարող է առանց գլուխը թեքելու տեսնել, թե ինչ է կատարվում իր թիկունքում, բացի այդ լավ են տեսնում մթության մեջ: Նրանք, ինչպես եւ մարդիկ աշխարհը գունավոր են տեսնում, բայց տարբերում են միայն երկու գույն՝ կարմիրն ու կապույտը: Գիտնականները պնդում են, որ ձիերի երազներն էլ գունավոր են:

Գոյություն ունի ձիու 160 ցեղատեսակ, որոնց մեջ ամենամաքուրը համարվում է արաբականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ