News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավտոմեքենաների հայտնի արտադրողներ Audi-ն, General Motors-ը, Honda-ն եւ Hyundai-ն իրենց արտադրած ավտոմեքենաների համակարգիչները կհարստացնեն Android օպերացիոն համակարգով: Համապատասխան համաձայնությունը կայացել է Google-ի եւ տվյալ կորպորացիաների միջեւ: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, համաձայնագրին է միացել նաեւ Nvidia ընկերությունը, որն արտադրում է գրաֆիկական արագացուցիչներ եւ պրոցեսորներ:

Google-ի շարժական տեխնոլոգիաների ինտեգրացումը թույլ կտա վարորդներին մեքենայի սրահում առկա նավիգատորն օգտագործել որպես լիարժեք համակարգիչ, քանի որ աշխարհում սմարթֆոնների 80 տոկոսը ղեկավարվում է Android համակարգի կողմից: Վարորդները կկարողանան նաեւ կառավարել նավիգացիան իրենց հեռախոսների կամ պլանշետների օգնությամբ:

Նշենք, որ Android համակարգով մեքենաների առաջին մոդելները կթողարկվեն արդեն 2014թ.-ի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ