News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր Տարին Հայաստանում չէ դիմավորել, բայց արդեն վերադարձել է հայրենիք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր տարին դիմավորել է  Միացյալ Նահանգներում, բայց  հունվարի 3-ին վերադարձել է Հայաստան:  Ավելին` հանդիպում է ունեցել կուսակցության ներկայացուցիչների հետ:

«Առաջիկա օրերին Րաֆֆի Հովհաննիսյանը տարբեր վայրերում արդեն լրագրողներին հասանելի կլինի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը «շատ լավ, առույգ տեսք ուներ, մարտական տրամադրությամբ»: Նրա կինը եւս գտնվում է Հայաստանում, երեխաների մի մասը նույնպես այստեղ են, մյուսները՝ ԱՄՆ-ում:  «Ոչ մի առողջական խնդիր էլ չուներ, մասնավոր այցով գնացել է ԱՄՆ՝ իր հարազատների մոտ: Մոտ ապագայում նա կներկայացնի իր ծրագրերը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Թեւան Պողոսյանի մանդատը վայր դնելու հարցը քննարկե՞լ եք, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ առանձնակի քննարկելու կարիք չկա: «Մեր ցանկություն է, որ Թեւան Պողոսյանը շարունակի իր գործունեությունը եւ վերանայի անձնական դրդապատճառներով պայմանավորված այդ որոշումը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ այդ Մարտիրոսյանն ասել էր, որ չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր Տարին Հայաստանում չդիմավորի: «Նախնականով, մինչեւ Նոր տարի պետք է գար: Ինքը մասնավոր այցով գնացել է Միացյալ Նահանգներ: Իր հարազատների հետ է, հանգստանում է, կարող է որոշի Նոր տարին էլ մնա այնտեղ: Չեմ կարծում, որ դա խնդիր է, քանի որ  2 տարի, ըստ էության, գիշեր-ցերեկ չի ունեցել, անընդհատ գործընթացների մեջ է եղել: Ինքն էլ հանգստանալու կարիք ունի, ինչպես ցանկացած մարդ»,- պարզաբանել էր Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրել, որ շատ մարդկային է, երբ  մարդն իր հարազատների հետ է ժամանակ անցկացնում, հանգստանում, որից հետո նոր կվերադառնա:  Ավելի վաղ էլ  Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ   մինչեւ դեկտեմբերի 20-ը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա  Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ