News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Միկա Լիմիթեդ» հոլդինգը դեռ ակտիվները չի վաճառել ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ԲԲԸ պետական կորպորացիային: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Միկա Քորպորեյշն» ՓԲԸ (հոլդինգի նավթաթրեյդերական ընկերությունը) գլխավոր տնօրեն Էդմոն Ասիրյանը:

Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե հոլդինգի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը իր բոլոր նավթային ակտիվները վաճառել է «Ռոսնեֆտին»: Ասիրյանի խոսքով, վաճառքի գործարքը դեռ չի կնքվել եւ չի պատրաստվում, սակայն դրա հնարավորությունը չի բացառվում: «Ճիշտ է, դեռ վաղ է ասել, թե երբ դա տեղի ոկւնենա»,- ասել է Է. ասիրյանը:

Նշենք, որ 10-15 տարի առաջ «Միկա Քորպորեյշնը» Հայաստանի նավթային շուկայում խոշորագույններից էր: Սակայն հաջորդող տարիներին նրա մասնաբաժինը նվազեց մինչեւ մի քանի տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ