News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախ պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում հունվարի 8-ին հրավիրվել էծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցության ժամանակ ամփոփվել է բանակի վարչության 2013թ. արդյունքները: Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարը, ի թիվս անցած տարվա համաբանակային նշանակության միջոցառումների, ներկայացրել է նաեւ ընթացիկ եւ առաջիկա անելիքների համալիրը, որոնք թելադրված լինելով նախապատրաստական շրջանի առանձնահատկություններով, նույնպես շատ կարեւոր են ձմեռային փուլը հաջողությամբ մեկնարկելու առումով:

 Խորհրդակցության վերջում, պաշտպանության նախարարի հրամանով, հաշվետու ժամանակահատվածում աչքի ընկած մի շարք զինծառայողներ արժանացել են շնորհակալության, պարգեւատրվել պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ