News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Թուրքիայում  հայերի գանձեր փնտրողներն այնքան են մասնագիտացել իրենց գործում, որ սկսել են Youtube-ի միջոցով գանձագողության դասեր տալ սկսնակներին։

Թուրքական Taraf պարբերականն անդրադարձել է գանձագողերի տեսաուղեցույցներին՝ նշելով, թե զարմանալին այն է, որ Youtube տեսահոսթինգում հայտնված այդ տեսաուղեցույցների յուրաքանչյուրի դիտումն անցնում է 10 հազարը։

Տեսաուղեցույցերից մեկում, որը վերնագրված է «Հայի տունը գաղտնի գանձարան է», հեղինակը պատմում է, թե մինչեւ Ցեղասպանությունը հայերն իրենց թանկարժեք իրերն ու զարդերը պահել են տան մեջ սարքած հատուկ պահոցներում կամ այգիներում։ «Ցեղասպանությունից հետո որոշ հայեր կարողացել են հետ գալ եւ իրենց գանձերը տանել կամ էլ պատրիարքարան են դիմել եւ պատրիարքարանի միջոցով են իրենց թանկարժեք իրերն ու զարդերը հետ ստացել։

Չնայած դրան, դեռ շատ հայերի տներ կան, որտեղ դեռ գանձերը մնում են։ Հայերի գանձերը գտնելու համար երբեք մի օգտագործեք քարտեզներ կամ նշաններ։ Հայերը երբեք դրանք քարտեզում չեն նշել, ոչ էլ նշաններ են արել։ Հայերի գանձերը փնտրեք տներում եւ այգիներում»,-ասվում է տեսաուղեցույցի մեջ։

Նշենք, որ ամբողջ Թուրքիայի տարածքում, որտեղ որ ապրել են հայերը, գանձ փնտրելու տենդ է։  Տեղի բնակիչները առիթը բաց չեն թողնում իրենց պատմական հայրենիքը մեկնած հայերից հետաքրքրվելու «թաքցրած գանձերով»՝ դրանք կիսվելու առաջարկ անելով նրանց։

Գանձերի մոլուցքով տառապողներն իրականացնում են սրբապղծություն՝ քանդելով հայերի գերեզմաներն ու եկեղեցիների հիմքերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ