News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է ֆրանսիական «Le Figaro»-ում հրապարակված ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեի եւ փաստաբան Սեւակ Թորոսյանի  համատեղ հոդվածը։

Կարծիքի հրապարակային արտահայտման պլանում թվացյալ  իրար հետ  կապ չունեցող երեք իրադարձություններ ամփոփեցին 2013 թվականը՝ վեր հանելով ներկա իշխանությունների չկայացածությունը։

Առաջին իրադարձությունը, որի առթիվ կցանկանայի պաշտոնական բացատրություն ստանալ, Փարիզի Մադլեն եկեղեցում ուկրաինական «Femen»-ի մասնակցուհու արարքն էր։ Սուրբ Ծննդից մի քանի օր առաջ այդ կինը կուրծքը մերկացրած  պատարագի ժամանակ ներխուժել էր եկեղեցի եւ մեկ կտոր միս ձեռքին աղոթարանի վրա  աբորտ նմանակել՝  անարգելով միլիոնավոր քրիստոնյաների։ Սա տեղի է ունենում համընդհանուր անտարբերության եւ քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների խուլ լռության պայմաններում։

Մի քանի օր անց ՆԳ նախարարը տեղեկատվական նամակ է ուղարկում՝ հումորիստ-հակասեմական Դյեդոննեի վիճահարույց ներկայացումները արգելելու եւ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի սահմանափակման մտադրության վերաբերյալ։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն էլ 2013թ. դեկտեմբերի կեսերին մտահոգիչ որոշում է ընդունում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու  «հասարակական պահանջի» բացակայության մասին։

Այս երեք դեպքերից հետո որտե՞ղ է կարծիքների ազատ արտահայտման հարցում հետեւողականությունը։ Ներկայումս հետեւողականությունն այլեւս կառավարության գործողությունների համար պարտադիր պայման չէ։ Ո՞վ է այսօր որոշում կարծիքի հրապարակային արտահայտման թույլատրելիությունը եւ սահմանափակում դրա ազատությունը։

Խոսքն ամեն ինչ թույլատրելու կամ արգելելու մասին չէ։ Կարծիքների արտահայտման ազատությունը, ինչպես եւ դրա սահմանները, պետք է պաշտպանված լինեն։ Ազատությունն օրինականությունից զերծ չէ, եւ կառավարությունը պետք է իր պարտականությունները կատարի ու անհրաժեշտության դեպքում կարծիքների արտահայտման ազատության սահմաններ գծի։ Ազատությունը հարաբերական է, եւ ոչ թե բացարձակ եւ պետք է հարգի համոզմունքները, ինչպես նաեւ զոհվածների հիշատակը։

Ստրասբուրգի դատարանը եզրակացրել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ մի հետեւանք չի ունեցել, ինչն էլ փաստացի զոհերին ցավ պատճառելու իրավունք է տալիս։ Եվ կրկին ոչ ֆրանսիական կառավարությունը, ոչ էլ Ֆրանսուա Օլանդը , ով խոստացել էր պատժել ցեղասպանության հերքման համար,  տեղից չշարժվեց։ Ոչ մի բառ։

Հարց է առաջանում. ո՞վ է որոշում, թե ինչ է կարելի ասել կամ չասել։ Քաղաքական գործչի անմիջական շահագրգռվածությո՞ւնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ