News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդեն երկրորդն օրն է, ինչ Համացանցում չի գործում Վրաստանի խորհրդարանի կայքը հաքերների հարձակման պատճառով, որը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Ինչպես հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, կայքն ամբողջովին ոչնչացվել է եւ այժմ դրա լիարժեք թարմացման աշխատանքներ են տարվում, ինչի համար 10 օր ժամանակ կպահանջվի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մամուլի ծառայությունից նաեւ հաղորդում են, որ անցյալ տարի դեկտեմբերի 31-ին խորհրդարանի կայքն արդեն ենթարկվել է հաքերների հարձակմանը, սակայն հաջողվել էր անմիջապես վերականգնել այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ