News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին: Ինչպե՞ս է առաջացել նոր տոմարը:

Առայսօր շատ մարդիկ եւ որոշ լրատվամիջոցներ շփոթում են, թե իրականում ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին:

Կրկին չշփոթվելու եւ շչփոթեցնելու համար Qahana.am kajq-ը ներկայացնում 1.

«Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին:

Հին եւ նոր տոմարների միջեւ տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին:

Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:

Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչեւ 16-րդ դարը ունեցել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետեւ գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր  մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ, ժամանակի հայտնի աստղագետների եւ մաթեմատիկոսների հաշվարկներով հաստատեցին նոր տոմարը:

Գրիգոր 13-րդը կարգադրեց 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող  համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325 – 1582 թթ ընթացքում: Այսպիսով, 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվեց:

16- 20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) եւ գրիգորյան (նոր) տոմարների միջեւ տարբերությունը կազմեց 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) եւ գրիգորյան (նոր) տոմարների միջեւ տարբերությունն կկազմկի արդեն 14 օր»:

Տպել
Ամենաշատ