News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդակական Indian Ordnance Factories զինագործարանը թողարկել է ատրճանակ, որը հատուկ մշակված է կանանց հարձակումներից պաշտպանելու համար:

«Nirbheek» անունը ստացած ատրճանակը, որ հնդկերենից թարգմանաբար նշանակում է «անվախ», կշռում է մոտ 500 գրամ, ունի 7,65մմ տրամաչափ: Զենքի արժեքն է 1,22 հազար ռուփի(մոտ 2000 դոլար):

Ստեղծողներն այս ատրճանակն անվանում են «կանանց լավագույն ընկեր», քանի որ այն կարող է պաշտպանել ցանկացած աղջկա հնարավոր բռնաբարությունից: Դրա հետ մեկտեղ հնդիկ լրագրողները ենթադրում են, որ «կանացի զենքն» ավելի շուտ առեւտրական քայլ է, քան պաշտպանական միջոց, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Hindustan Times-ին:

Հիշեցնենք, որ 2013թ.-ին Հնդկաստանում օրենք է ընդունվել կանանց հանդեպ բռնության դեմ, որը նախատեսում է խստացնել պատիժը սեռական բնույթի հանցագործություններ կատարելու համար: Այժմ նախկին 7-10 տարվա փոխարեն նախատեսվում է 20 տարվա ազատազրկում: Ուղղումը թույլ է տալիս նաեւ մահապատժի իրագործում կամ ցմահ բանտարկություն՝ զոհի մահվան դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ