News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանական BMW-ն եւ ճապոնական Toyota-ն մարզական նոր ավտոմեքենաների համատեղ արտադրության համաձայնագիր են ստորագրել:

Նախագծի ուղղությամբ աշխատանքը կտեւի 2-3 տարի, հայտնում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով  Financial Times-ը:

Ենթադրվում է, որ մարզական նոր ավտոմեքենաները կունենան հիբրիդային ուժային ագրեգատ՝ Toyota Prius-ի նմանությամբ:

Գործընկերության արդյունքում պետք է երկու տարբեր մեքենաներ ստեղծվեն՝ յուրաքանչյուր ապրանքանիշի համար առանձին, բայց ընդհանուր պլատֆորմով:

Նշվում է, որ ընկերություններն արդեն համագործակցում են վառելիքային տարրերի մշակման գործում:  Բացի այդ, Ճապոնական ընկերությունը գերմանացի գործընկերոջ դիզելային շարժիչներն օգտագործելու իրավունք ունի:

Հիշեցնենք, BMW-ի մրցակից  Mercedes-Benz-ն իր հերթին խորացնում է Renault-Nissan-ի հետ համագործակցությունը՝ կոմպակտ ավտոմեքենաներ եւ պրեմիում դասի սեդաններ  արտադրելիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ