News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գրեթե երկու տարի է անցել ՊԲ N զորամասի մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Տիգրան Վարյանի մահից եւ մինչ օրս Տիգրան Վարյանի հայրը` Վանո Վարյանը տարբեր դատական ատյաններում փորձում է գտնել որդու մահվան իրական մեղավորներին:

Այս առնչությամբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2013 թ. դեկտեմբերի 5-ին Վանո Վարյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարան է ուղարկվել վճռաբեկ բողոք` պահանջով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թ. հոկտեմբերի 28-ի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան  նոր կազմով քննության:

2013 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ վերաքննիչ դատարանը քննարկելով տուժողի իրավահաջորի ներկայացուցիչ Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքը որոշել էր մերժել թե՛ Ա. Սաքունցի, թե՛ մեղադրող Կ. Աղաբեկյանի վերաքննիչ բողոքները: Այս որոշմամբ վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողեց 2013 թ. օգոստոսի 6-ի որոշումը, որով մեղավոր էր ճանաչել Հովհաննես Հակոբյանին, Գեւորգ Մանուկյանին եւ Էրիկ Սարգսյանին:

2013 թ. հոկտեմբերի 28-ի որոշմամբ Էրիկ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է 2013 թ. հոկտեմբերի 3-ի համաներումը եւ դադարեցվել է նրա հանդեպ քրեական հետապնդումը:

2013 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Վճռաբեկ դատարան ուղարկված բողոքը վճռաբեկ դատարանի  2013 թ. դեկտեմեբրի 27-ի որոշմամբ հետ է ուղարկվել դիմումատու Ա. Սաքունցին:

Զինվորի մահվան գործով հերթական անգամ չհասնելով արդարադատության իրականացմանը, կնախապատրաստվի դիմում Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանին դիմելու համար»:

Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Տպել
Ամենաշատ