News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սպանված զինծառայողների մայրերը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից պահանջում են հրապարակավ պատժել զորամասերում զինվորներին խոշտանգելու կամ սպանելու մեջ մեղավորներին: Այս պահանջով սպանված զինվորների մայրերը հունվարի 16-ին հավաքվել էին կառավարության շենքի մոտ։

«Թող բոլորի ներկայությամբ պատժի մեղավորներին և ապացուցի, որ ինքն իր խոսքի տերն է, եթե չէ, ուրեմն  պաշտպանության նախարար գոյություն չունի, ուղղակի ինքը օդի մեջ փուչիկ է»,- NEWS.am-ին ասաց 2010թ. սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը՝ ավելացնելով, որ մի անգամ այդպես պատժելուց հետո մյուսները կվախենան և նման դեպքեր էլ չեն կրկնվի:

Սպանված զինվորների մայրերին վրդովեցրեց կառավարություն ելումուտ անող պաշտոնյաների անտարբերությունը իրենց կողքով անցնելիս։ «Մի օր էս հարցը բարձրացրեք, ամեն մեկն իր աթոռի դարդն է քաշում, ինչ փող լափի, ոնց անի: Մեղավորները որ պատժվեին էսօր էդ երեխուն չէին ծեծի»,- ասաց Նանա Մուրադյանը՝ նկատի ունենալով օրերս զորամասերից մեկից ծանր վիճակում Երեւանի հոսպիտալ տեղափոխված շարքային Մհեր Խլղաթյանին։

Բողոքող մայրերին միայն ՀՀ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը մոտեցավ, մի քանի րոպե լսեց նրանց` ասելով, որ զինվորի վրա ձեռք բարձրացնողը տականք է:

Նանա Մուրադյանը կոչով դիմեց պաշտպանության նախարարին` հսկողություն և կարգուկանոն հաստատել զորամասերում, որպեսզի խոշտանգման և սպանության դեպքերը «գոնե քչանան»:

Տպել
Ամենաշատ