News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Acura ընկերությունն իր ամենափոքր քրոսովերը կստեղծի  Honda Vezel-ի հիմքով, հայտնում է Automotive News-ը։

Acura-ի նոր մոդելի նախածիծեռնակը 2013թ. ներկայացվել էր Շանհայի ավտոսրահում՝ SUV-X անունով։

Honda ընկերությունից հայտնել են, որ մոդելի սերիական տարբերակը կհավաքվիՉինաստանում՝ մինչեւ 2016 թվականը, սակայն ամենագնացն ինքը գլոբալ մոդել կհանդիսանա։ Ընդ որում, ընկերությունում առայժմ քննարկում են, թե հատկապես որ շուկաներում է առաջարկվելու մոդելը;

Acura-ում SUV-X-ը RDX-ից մեկ աստիճան ցածր կգտնվի եւ կմրցակցի  BMW X1-ի եւ  Audi Q3-ի հետ։

Honda Vezel կոմպակտ քրոսովերն առաջին անգամ ներկայացվել էր Տոկիոյի ավտոսրահում, հայտնում է  motor.ru-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ