News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆեթուլլահ Գյուլենը հայտարարել է, որ իր հետեւորդները երբեք չենք մասնակցի երկիրը կառավարողների դեմ դավադրությանը:

«The Wall Street Journal» թերթի հետ զրույցում նա նշել է, թե Թուրքիայի բնակիչներին տխրեցնում է այն, որ վերջին երկու տարում  ժողովրդավարացման գործընթացը հետընթաց է  ապրում: «Գաղափարական պատկերացումների, համակրանքի կամ աշխարհայացքի վրա հիմնված «զտումները» անցյալի փորձառնություն էին, եւ իշխող կուսակցությունը խոստացել էր դադարեցնել այդ ամենը»,- նշելէ  Գյուլենը:

Կրոնական համայնքի ղեկավարն ընդգծել է, որ իր կողմնակիցները երբեք որեւէ թեկնածուի կամ կուսակցության հետ դաշինք չեն կազմել: Ըստ նրա՝ հեգնանքի արժանի է այն փաստը, որ ոստիկանական եւ դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ, որոնց մի քանի ամիս առաջ որպես հերոսների էին ողջունում, այժմ հեշտությամբ հեռացվում են աշխատանքից՝ առանց որեւէ հետաքննության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ