News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 31
USD
483.53
EUR
545.47
RUB
7.25
Տեսնել լրահոսը


«Եռաբլուր-պանթեոնում» հունվարի 22-ին զինվորական կարգով հողին հանձնեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի դին (ֆոտոռեպորտաժ

Եռաբլուրի սրբ. Վարդանանց նահատակաց եկեղեցու դիմաց տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ։

Արմենի հրամանատար Էդվարդ Ասրյանը 19-ամյա սերժանտին հետմահու շնորհված մեդալը հանձնեց Արմենի հորը։

Հուղարկավորությանը ներկա էին Պաշտպանության նախարարը՝ ՊՆ ղեկավար անձնակազմի հետ միասին, բարձրաստիճան սպաներ, ազատամարտիկներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ եւ այլ քաղաքացիներ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Այս թեմայով
Ամբողջ
Սար ու ձորի տարբերություն կար. Շանթի գործով տուժող ոստիկանն ինքն իրեն հակասեց
Արա Զաքարյանի կարծիքով, նախաքննական մարմնին Արա Զաքարյանը Արմեն Հովհաննիսյանի մասով նման ցուցմունք է տվել, որպեսզի հնարավոր լիներ հիմնավորել նրան առաջադրված մեղադրանքը...
Մեզ բոմժի պես են վերաբերվում. ազատամարտիկը նստացույց էր անում Կառավարության մոտ
«Ուզում էի հացադուլ սկսել: Արդեն ավելի ծայրահեղ քայլերի էի ուզում գնայի...»
Չեյնի. Օբաման իմ հուշերի ամենավատ նախագահն է
Եվ Քարթերը, եւ Օբաման դեմոկրատներ են, իսկ Դիք Չեյնին՝ հանրապետական...
Ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառում. բացառիկ կադրեր. Yerkir.am
Մորթված հորթի կտորները, «Ջերմուկ»-ի շիշը, դիվերսանտների խոսակցություններից դատելով...
Արգենտինայի նախագահը Պուտինին տանգոյի համար նախատեսված գործիք է նվիրել
Նվերն Արգենտինայի, արգենտինական մշակույթի եւ եղբայրական հարաբերություների խորհրդանիշն է…
Օբաման ծաղրել է հանրապետական կոնգրեսականներին՝ պաշտոնանկության սպառնալիքի համար
Նրա խոսքն առաջ է բերել ներկաների ծիծաղը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news