News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիեւում զոհված Սերգեյ Նիգոյանի ընտանիքը Հայաստանի  սահմանամերձ Շամշադինի շրջանից Ուկրաինա էր տեղափոխվել 1992թ.՝ Արցախյան պատերազմի տարիներին:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնել է Սերգեյի հայրը՝ Գագիկ Նիգոյանը:

Նրա խոսքով՝ Սերգեյը ծնվել էր Ուկրաինայում եւ երբեք չէր եղել հայրենիքում, ինչպես նաեւ Ղարաբաղում: Սակայն սիրում էր Հայաստանը: «Նրա սենյակում՝ մահճակալի կողքը, Հայաստանի դրոշն է կախված, նա հայկական եկեղեցի էր գնում, գիտեր իր ժողովրդի պատմությունը»,- պատմել է հայրը:

Սերգեյ Նիգոյանն ընտանիքի միակ երեխան էր, սովորել էր Դնեպրոձերժինսկու Ֆիզիկական դաստիարակության քոլեջում, սակայն, հոր խոսքով,  երկու տարի սովորելուց հետո դադարեցրել էր ուսումը. «Ամռանը տղայիս հետ Ղրիմ էինք գնում գումար վաստակելու, զբաղվում էինք առեւտրով, սեզոնային աշխատանքով: Տարվա ընթացքում եւս առեւտրով էինք զբաղվում: Սերգեյը կարատե էր պարապում»:

Գագիկ Նիգոյանը չգիտի, թե ինչն է որդուն դրդել մասնակցել Եվրամայդանին. «Նա քաղաքական հայացքներ ուներ, բայց կուսակցական չէր: Ես չգիտեի, որ նա ցանկանում է գնալ Կիեւի Եվրամայդան: Երբ նա երեք օրով տուն էր եկել, հորդորեցի չգնալ Կիեւ, սակայն ինձ չլսեց»:

Սերգեյի հայրը նաեւ հայտնեց, որ նախօրեին իր հետ զրուցել են իրավապահները. հետաքրքրվում էին, թե  հատկապես երբ է Սերգեյը գնացել Եվրամայդան: Նիգոյանը նաեւ նշել է, որ առայժմ չգիտի՝ երբ որդու դիակը կհանձնեն իրեն:

Կիեւում զոհվածներից մեկը հայ է

Կիեւի եվրոմայդանում զոհված հայ երիտասարդը երազում էր պրոֆեսիոնալ մարզիկ դառնալ

«Օկեան Էլզի» խմբի ղեկավար. Նիգոյան ազգանվամբ հայը զոհեց կյանքը, որը դարձավ Ուկրաինայի խորհրդանիշ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ