News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում կուսակացության կառույցները  հաշվետվություն են ներկայացրել: Այս մասին, այսօր` հունվարի 23-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ նիստը վարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ կազմակերպչական հանձնաժողովը արձանագրել է, որ 2013 թվականի տվյալներով 152 հազար ՀՀԿ ներկայացուցիչ կա, բոլոր համայնքներում ունեն կառույցներ, գրասենյակները գործում են:

«2013-ին, շուրջ 32 համայնքներում տեղի են ունեցել ընտրություններ, որից 24-ում հաջողության են հասել ՀՀԿ-ի ներկայացուցիչները:

Շարմազանովը տեղեկացրեց, որ 2014-ին 95 համայնքներում պետք է  ընտրություններ կայանան, որոնցից ամենախոշորներն են Գորիսը եւ Ջերմուկը: «Այնտեղ եւս կներկայացնենք մեր թեկնածուներին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ 2014-ին տեղի է ունենալու կուսակցության հերթական 15-րդ համագումարը, որի անցկացման ամիսը եւ օրը դեռ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ