News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում ՀՀ երկրորդ նախագահ-իշխանություն կամ երկրորդ նախագահ-կառավարություն փոխադարձ նամակագրությանը կամ հայտարարություններին որեւէ անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր` հունվարի 23-ին,  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ թե ինքը որպես կուսակցության խոսնակ, թե վարչապետը, թե կուսակցության ներկայացուցիչները, իրենց կարծիքը արտահայտել են, իսկ այսօր էլ նախագահի խոսնակը ներկայացրել է Սերժ Սարգսյանի կարծիքը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանային միջադեպերին, Շարմազանովը նշեց, որ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը կառավարության նիստին հանդես է եկել հայտարարությամբ: «Մենք որպես քաղաքական իշխանություն, մեր կարծիքը հետեւյալն է. ԼՂ  հիմնահարցը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, որեւէ զինված միջամտություն, դիվերսիոն գործողություն անթույլատրելի է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Տպել
Ամենաշատ