News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Զինվորական ժամկետային ծառայության ընթացքում 2009թ. հոգեկան շեղումներ ստացած Աբրահամ Հովհաննիսյանին օգնելու նպատակով հունվարի 24-ին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ ակցիա-դրամահավաք։

«Անգամ եթե շատ գումար չհավաքվի, կարևորն այն է, որ այդ խնդրի վրա ուշադրություն դարձնեն: Մենք երբեք պետք է թույլ չտանք, որ նա հանձնվի, պետք է օգնենք ու սատար կանգնենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Իննա Թումանյանը:

Նշենք, որ Աբրահամն ամսվա 24 օրն անցկացնում է հոգեբուժարանում, հանգստյան օրերը՝ տանը, դեղերի ազդեցությամբ։ Նրա միակ հարազատը` եղբայրը, միջոցներ չունի եղբորը մասնագիտական բուժման տանելու համար, և ամբողջ ժամանակը նվիրում է Աբրահամին:

Հովհաննիսյանների ընտանիքին օգնելու համար Իննայի ու ընկերների կազմակերպած ակցիայից շատ գումար չհավաքվեց: Նրանց զարմացրեց անցորդների անտարբերությունը: Երիտասարդները մտադիր են չսահմանափակվել այսքանով և առաջիկայում նոր դրամահավաք կկազմակերպեն:

Հիշեցնենք, որ 23-ամյա Աբրահամ Հովհաննիսյանը հոգեկան խանգարում է ստացել բանակում ծեծի հետևանքով։ Եղբոր պատմելով՝ Աբրահամը ծառայել է Արարատի զորամասում և ծառայության ընթացքում հրամանատարների կողմից դաժան ծեծի է ենթարկվել:

Տպել
Ամենաշատ