News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ստիպված կլինի Իրանում ավելացնել տեսուչների թիվը, որպեսզի ապահովի Թեհրանի միջուկային ծրագրի հուսալի հավաստագրումը՝ ժնեւյան պայմանավորվածությունների համաձայն;  Այս մասին հայտնել է գործակալության գլխավոր տնօրենը։

«Մենք պետք է կրկնապատկենք ստուգող անձնակազմը, ավելի հաճախակի դարձնենք ստուգումները», - նշել է նա: «Այդ հավելյալ աշխատանքը կպահանջի ԱԷՄԳ-ի ծախսերն առաջիկա կես տարում ավելացնել 6 միլիոն եվրոյով», - նշել է Ամանոն` գործակալության կառավարիչների խորհրդի նիստում:

Ամանոն նաեւ խոստացել է, որ առաջիկա ամիսներին ԱԷՄԳ-ի կազմում ընդգրկված երկրների ներկայացուցիչների համար պարբերաբար ճեպազրույցներ կանցկացնի, հայտնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա հավելել է, որ գործակալությունը կշարունակի երկկողմ երկխոսություն վարել Իրանի հետ` համգործակցության համաձայնագրի շրջանակում, որը նախատեսում է առկա բոլոր հարցերի հետեւողական լուծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ